Կատալոնական «Բարսելոնան» ամռանը կարող է բաժանվել թիմի դարպասապահ Ինյակի Պենյայից։
Լա Մասիայի սանը կարճ ժամանակով եղել է թիմի հիմնական դարպասապահը այս մրցաշրջանում Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքից հետո, բայց հետո իր դիրքը զիջել է Վոյցեխ Շչեսնիին։
Ըստ շրջանառվող լուրերի, կատալոնական ակումբը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը Շչեսնիին հետ։ Նա համարվում է Տեր Շտեգենի փոխարինողը, ուստի Պենյան, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից։
Ինչպես հայտնում է AS-ը, «Գալաթասարայը», որի կազմում Պենյան արդեն վարձավճարով հանդես է եկել 2021/22 մրցաշրջանի երկրորդ կեսում, պատրաստ է պայմանագիր կնքել 26-ամյա դարպասապահի հետ։