Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է իր դիրքորոշումը

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է ակումբի որոշումը մարզադաշտի վերաբերյալ։

Նախկինում հայտարարվել էր, որ «Օլդ Թրաֆորդը» կքանդվի, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» նոր մարզադաշտ կկառուցի 100 հազար հանդիսականի համար։

««Մանչեսթեր Յունայթեդը» միշտ պետք է ձգտի կատարելագործվել խաղադաշտում և դրանից դուրս, այդ թվում՝ մարզադաշտում։ «Օլդ Թրաֆորդում» շատ յուրահատուկ հիշողություններ կան անձամբ ինձ համար, բայց մենք պետք է խիզախ լինենք և օգտվենք այս հնարավորությունից՝ կառուցելու նոր տուն, որը հարմար կլինի ապագային, որտեղ կարելի է նոր պատմություն կերտել»,- ասել է Ֆերգյուսոնը։

Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» մարզել է 1986-2013 թվականներին։ Այս ընթացքում թիմը նվաճել է բազմաթիվ գավաթներ, այդ թվում՝ 13 Պրեմիեր լիգայի տիտղոս և Չեմպիոնների Լիգայի 2 գավաթ: