«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է ակումբի նոր մարզադաշտ կառուցելու որոշումը։
««Մանչեսթեր Յունայթեդը» միշտ պետք է ձգտի լավագույնը լինել խաղադաշտում և դրանից դուրս, ներառյալ մարզադաշտը։ «Օլդ Թրաֆորդը» շատ յուրահատուկ հիշողություններ ունի անձամբ ինձ համար, բայց մենք պետք է խիզախ լինենք և օգտվենք այս հնարավորությունից՝ ապագայի համար հարմար նոր մարզադաշտ կառուցելու համար, որտեղ կարելի է նոր պատմություն կերտել», – Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ալեքս Ֆերգյուսոնը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 1986-2013 թվականներին։ Այս ընթացքում թիմը բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, այդ թվում՝ Պրեմիեր Լիգայի 13 տիտղոս և 2 եվրագավաթ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Օլդ Թրաֆորդը» կքանդվի, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կկառուցի նոր մարզադաշտ՝ 100 հազար հանդիսականի համար։