Երեք գրանդներ հետաքրքված են Վիրջիլ վան Դեյկի ծառայություններով

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարող է կարիերան շարունակել եվրոպական մեկ այլ բարձրակարգ ակումբում: Հոլանդացու պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Լրագրող Գրեհեմ Բեյլի խոսքերով, մերսիսայդցիների ավագը գիտի, որ եվրոպական ֆուտբոլի գրանդները հետաքրքրված են իր հետ պայմանագիր կնքելու հարցում։

Մադրիդի «Ռեալի», «Ատլետիկոյի» և Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչները ներկա են գտնվել Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-«Լիվերպուլ» վերջին հանդիպմանը՝ դիտելու հոլանդացու խաղը։

Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 309 հանդիպում՝ դառնալով 26 գոլի հեղինակ։ Կենտրոնական պաշտպանը հուլիսին կդառնա 34 տարեկան: