«Մանչեսթեր Սիթիին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, «քաղաքայինները» 22-ամյա ֆուտբոլիստին դարձրել են իրենց գլխավոր տրանսֆերային թիրախը։ Նշվում է, որ Կամավինգան CAA Stellar գործակալությունը սերտ կապեր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ և վերջերս նպաստել է Օմար Մարմուշի տեղափոխությանը անգլիական ակումբ։
Նշվում է, որ Էդուարդո Կամավինգան դեռ չի որոշել՝ ցանկանում է արդյոք այս ամառ հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
Նրա գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։