Ռոյ Քին․ «Մեզ սուլում էին ոչ-ոքիների համար, իսկ հիմա ծափահարում են»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը վերհիշել է հին օրերը՝ անդրադառնալով կիրակի օրը կայացած «Արսենալի» դեմ թիմի խաղին (1։1):

Առաջին խաղակեսի վերջում Բրունո Ֆերնանդեշն առաջ մղեց «կարմիր սատանաներին»: «Զինագործները» փրկվեցին «Օլդ Թրաֆորդում» պարտությունից Դեկլան Ռայսի 74-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

«Մեզ սուլում էին ոչ-ոքիներից հետո. տեսեք, թե ինչպես է ամեն ինչ փոխվել դրանից հետո: Հիմա թիմին ծափահարում են։ Դա արժանի ոչ-ոքի է ներկայիս «Մանչեսթեր Յունայթեդի» համար»,- Քինի խոսքերն է մեջբերում United Stand-ը:

Ռուբեն Ամորիմի թիմը 28 տուրից հետո վաստակած 34 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է: