«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե ինչ կլինի եթե հաջորդ մրցաշրջանում իր թիմը չմասնակցի Չեմպիոնների Լիգային։
«Ես ուզում եմ, որ մենք հայտնվենք Չեմպիոնների Լիգայում։ Այնտեղ չհասնելը խնդիր կլինի, բայց դա աղետ չի լինի։ Պրեմիեր Լիգայում կան ակումբներ, որոնք չհայտնվեցին Չեմպիոնների Լիգայում, բայց հետո վերադարձան։ Քանի՞ տարի անընդմեջ «Մանչեսթեր Սիթին» խաղացել է Չեմպիոնների Լիգայում. 10? Ոչ, ավելին։
Սակայն մինչ այս ակումբը երբեք չէր մասնակցել մրցաշարին։ Մենք սովոր ենք բացառիկ բաներ անել, և նորից կփորձենք։ Մենք այնտեղ կլինենք», – Գվարդիոլայի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է City Report-ը։
Անցկացրած 28 հանդիպումներից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է։