«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարի վերաբերյալ իր մտքերով։ «Քաղաքայինները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում հերթական անգամ նահանջել են հինգերորդ հորիզոնական:
Գվարդիոլայի թիմը պարտվեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» (0:1), ինչից օգտվեց «Չելսին»՝ հաղթելով «Լեսթերին» (1:0) և վերադարձավ լավագույն քառյակ:
«Լսիր, ես ուզում եմ, որ մենք հայտնվենք Չեմպիոնների լիգայում: Այնտեղ չհասնելը խնդիր կլինի, բայց դա աղետ չի լինի։ Պրեմիեր լիգայում կան ակումբներ, որոնք չունեցան Չեմպիոնների լիգայի ուղեգիր, բայց հետո վերադարձան:
Քանի՞ տարի անընդմեջ «Մանչեսթեր Սիթին» խաղացել է Չեմպիոնների լիգայում. Տա՞սը․․․ Ոչ, ավելին: Սակայն մինչ այս ակումբը երբեք չէր մասնակցել մրցաշարին։ Մենք սովոր ենք բացառիկ բաներ անել, և նորից կփորձենք։ Մենք այնտեղ կլինենք։ – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Report-ը։