«Արսենալի» վինգեր Բուկայո Սական շուտով կվերադառնա խաղադաշտ: Անգլիացին դեկտեմբերին շարքից դուրս էր եկել ազդրի վնասվածքի պատճառով: «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի խոսքով՝ խաղացողը մոտ է վերադառնալուն։
«Տեսնենք, թե ինչ կլինի միջազգային ընդմիջումից հետո: Նա իրեն շատ լավ է զգում և պատրաստ է վերադառնալ։ Մենք վստահ ենք, որ նա կկարողանա վերադառնալ մի քանի շաբաթվա ընթացքում»,- Արտետայի խոսքը մեջբերում է լրագրող Քոնոր Համմը։
Ընթացիկ մրցաշրջանում Բուկայո Սական «Արսենալի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: