«Լիվերպուլը» պայմանագիր է կնքել Adidas-ի հետ

«Լիվերպուլը» պայմանագիր է կնքել Adidas-ի հետ:

Ակումբը հայտարարել է, որ երկարաժամկետ պայմանագիր է կնքել մարզահագուստի ապրանքանիշի հետ։ 2025/26 մրցաշրջանից Adidas-ը «Լիվերպուլին» կմատակարարի տղամարդկանց, կանանց և երիտասարդական թիմերի խաղային և մարզական հանդերձանք, ինչպես նաև հագուստ ակումբի անձնակազմի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքը «Լիվերպուլին» կբերի տարեկան մոտ 60 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Adidas ապրանքանիշը նախկինում համագործակցել է Լիվերպուլի հետ 1985-ից 1996 թվականներին և 2006-ից 2012 թվականներին: Ակումբի ներկայիս գործընկերը Nike-ն է, որի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին: