Ջեյդոն Սանչո․ «Մենք երիտասարդ թիմ ունենք, բայց դա արդարացում չէ»

«Չելսիի» վինգեր Ջեյդոն Սանչոն խոսել է լոնդոնյան ակումբի հզորության մասին։

«Մեր թիմը երիտասարդ է, բայց մենք մեծ փորձ ունենք։ Երբ մարդիկ խոսում են «Չելսիի» երիտասարդ կազմի մասին, ես դա որպես արդարացում եմ ընդունում։ Տղաներից ոմանք անցկացրել են ավելի քան 100 խաղ, ուստի կարծում եմ, որ մենք ավելի քան պատրաստ ենք ցույց տալու մեր լավագույն կողմերը»,- Սանչոյի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։

Հաջորդ տուրում Էնցո Մարեսկայի թիմը արտագնա խաղում կմրցի «Արսենալի» հետ՝ դերբին կկայանա մարտի 16-ին։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝