Հայտնի է՝ Տիբո Կուրտուան կմասնակցի՞ «Ատլետիկոյի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​ծնկի հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել Լա Լիգայի 27-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպումը։

Բելգիացի դարպասապահը չի ընդգրկվել հանդիպման հայտացուցակում: Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա Կուրտուան ​​արդեն որոշ ժամանակ անհարմարություն է զգում աջ ծնկատակի գերծանրաբեռնվածության պատճառով։

Նշվում է, որ դարպասապահի վիճակը «Ռեալի» մարզչական շտաբի մոտ անհանգստություն չի առաջացնում։ Ֆուտբոլիստը պատրաստ կլինի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպմանը, որը կկայանա մարտի 12-ին: