Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կկարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում։ Կատալոնացիները հանդիպում են «Բենֆիկային»։
«Լևանդովսկին վերադարձել է և պատրաստ է խաղալ վաղը։ Շաբաթ օրը մարզման ժամանակ նա ինչ-որ բան զգաց, բայց հիմա լավ է»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է AS-ը։
«Բարսելոնա» – «Բենֆիկա» հանդիպումը կկայանա մարտի 11-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21։45-ին։
Առաջին հանդիպմանը կատալոնացիները հաղթել են 1։0 հաշվով։