GiveMeSport․ Չեմպիոնների Լիգայի պատմության լավագույն դարպասապահները

Բրիտանական Give me Sport պարբերականը հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահների աղյուսակը։

Առաջին տեղը զբաղեցրել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, որը թիմի հետ իր կարիերայի ընթացքում երկու անգամ հաղթել է մրցաշարում։

Նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը գլխավոր եվրագավաթային մրցաշարի քառակի հաղթող է։ Երրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը:

«Չելսիում» հանդես եկած Պետր Չեխը զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ իտալացի Ջանլուիջի Բուֆոնը, որը հանդես է եկել «Յուվենտուսում», զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Այս դարպասապահներին հաջորդում են Կեյլոր Նավասը, Օլիվեր Կանը, Դիդան, Տիբո Կուրտուան ​​և Ալիսոն Բեքերը: