«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին պատասխանել է Սկուդետտոյի համար պայքարի մասին հարցին։
«Խոսել Սկուդետտոյի մասին, իհարկե, հաճելի է։ Թող մարդիկ երազեն, մենք չպետք է խանգարենք նրանց: Իհարկե, շատերը կասեն, որ դա անհնար է, բայց ամեն ինչ հնարավոր է, եթե հավատաս։
Մենք գիտենք, որ «Ինտերն» ու «Նապոլին» շատ ուժեղ են, և մենք պարտվել ենք «Ինտերի» դեմ մեր վերջին յոթ հանդիպումներում: Բայց մենք նախկինում երբեք չենք եղել պայքարի մեջ առաջին տեղի համար մրցաշրջանի այս փուլում, այնպես որ երբեք չգիտես»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: