«Մի՛ ընկճվիր և վերադարձի՛ր ավելի ուժեղ»․ «Բայերի» մամուլի ծառայությունը՝ Ֆլորիան Վիրցին

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը վնասվածք է ստացել և բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպումը։

«Ֆլորիան Վիրցը պետք է որոշ ժամանակ անցկացնի վերականգնվելու վրա։ Մի ընկճվի՛ր և վերադարձի՛ր ավելի ուժեղ, Ֆլորիան»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա գերմանացին 39 խաղում դարձել է 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Վիրցի գործող պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 140 միլիոն եվրո