Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Խետաֆեից» կրած պարտությունը

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Լա լիգայի 27-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում իր թիմի կրած պարտության մասին (1:2):

«Ընդհանուր առմամբ, խաղը հաճելի չէր: Չարեցինք այն, ինչ պետք էր, բայց այնուամենայնիվ 11-մետրանոցի շնորհիվ առաջ անցանք հաշվի մեջ։

Հետո Կորեային հեռացրին, դրնաից հետո երկու շատ նման գոլեր բաց թողեցինք։ Մենք պետք է ընդունենք արժանի պարտությունը, քանի որ չկարողացանք գլուխ հանել այս խաղում։

Այդ վերջին 10-12 րոպեներին մրցակիցը հարձակվելիս համարձակ էր, նպատակասլաց ու արդյունավետ։ Նրանք արժանի էին այս հաղթանակին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։