Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Դավիդե Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի առողջական վիճակի մասին, ով վնասվածք էր ստացել Լա Լիգայի 27-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպման վերջնամասում (2։1)։
21-ամյա անգլիացին փոխարինվել է հանդիպման 86-րդ րոպեին և խաղի մնացած հատվածը հետևել է ոտքին սառույցով։
«Ջուդ Բելինգհեմի հետ ամեն ինչ կարգին է, ոչ մի լուրջ բան չկա»,- Դավիդե Անչելոտտիի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մարտի 12-ին «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում կմրցի «Ատլետիկոյի» հետ։
Անգլիացի կիսապաշտպանը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» 36 խաղում դարձել է 11 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։