Հայտնի նախկին ֆուտբոլիստ Չիրո Ֆերարան քննադատել է «Յուվենտուսին» Ատալանտայից կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:4):
Ջան Պիերո Գասպերինիի թիմը գործնականում դուրս թողեց թուրինյան թիմին չեմպիոնական մրցավազքից՝ ոչ մի շանս չթողնելով մենամարտում: «Բյանկոներիները» այժմ ինը միավորով են զիջում առաջատար «Ինտերին»:
«Երբ դու «Յուվենտուսում» ես, պետք է տարված լինես հաղթելով: Սա մշտական նպատակ է: Դա չես կարող արդարացնել երիտասարդ թիմով, դա արդարացում չէ։ Այսօրվա խաղում սխալներ թույլ տվեցին ոչ երիտասարդ խաղացողները»,- ասել է Ֆերարան DAZN-ի եթերում:
Հիշեցնենք, որ պարտված հանդիպումից հետո մարզիչ Տիագու Մոտան դժգոհել էր իր թիմի երիտասարդությունից։