Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է այս մրցաշրջանում թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի վիճակագրական ցուցանիշների մասին։
«Վինիսիուսին մեծ ապագա է սպասվում։ Նա երիտասարդության տարիներին արդեն բարձր մակարդակ է ցուցադրում, և տարեցտարի ավելի լավն է դառնում։ Նրա հաջողությունը բնական է, բացի իր ֆուտբոլային տաղանդից, նա ունի բացառիկ բնավորություն»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս մրցաշրջանում 24-ամյա Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։