«Բարսելոնա՞», թե՞ «Արսենալ»․ Նիկո Ուիլյամսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը որոշել է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։

Հիշեցնենք, որ ամռանը իսպանացի վինգերի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր կատալոնական «Բարսելոնան», սակայն ֆուտբոլիստը որոշեց մնալ բասկյան թիմում։

Աղբյուրի համաձայն՝ Ուիլյամսը իր գործակալին հայտնել է, որ պատրաստ է ընդունել «Արսենալի» առաջարկը։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է 22-ամյա իսպանացու համար վճարել 60 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Արսենալում» Նիկո Ուիլյամսը կլինի թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։