«Բարսելոնայի» ղեկավարությունը հստակ դիրքորոշում ունի Վոյցեխ Շչեսնիի վերաբերյալ

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր քննարկելու դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ կատալոնացիները չեն շտապում բանակցությունների հարցում, սակայն մնում են շատ գոհ թիմի վրա լեհի ազդեցությունից՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Վերջնական որոշումը 34-ամյա ֆուտբոլիստինն է։

Հիշեցնենք, որ Վոյցեխ Շչեսնին «Բարսելոնա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև այս տարվա ամառ։