Դեռ որոշված չէ՝ Ռոդրիգո Դե Պոլը և Կլեման Լանգլեն կարո՞ղ են խաղալ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայում։
Երկու խաղացողներն էլ բուժզննում են անցել, որոնք լուրջ վնասվածքներ չեն ցույց տվել։ Խաղին նրանց մասնակցության մասին որոշումը կկայացվի խաղի օրը։
Դե Պոլը փոխարինվել է Լա լիգայի 27-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (1:2) ընդմիջմանը: Ֆրանսիացի պաշտպանն էլ դուրս է մնացել հայտացուցակից վերջին րոպեին այն բանից հետո, երբ վնասվածք էր ստացել խաղից առաջ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին «Ատլետիկոյի» մարզադաշտում։ Առաջին հանդիպումն ավարտվել է «Ռեալի» 2:1 հաշվով հաղթանակով։