«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը գնահատել է թիմի հարձակվող Դարվին Նունյեսի խաղը Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղում։ Հիշեցնենք, որ մերսիսայդցիները հաղթեցին 3։1 հաշվով, իսկ գոլերից մեկը խփեց Նունյեսը։
«Կարծում եմ՝ այսօր, հատկապես երկրորդ խաղակեսում, դուք նույնպես տեսաք, թե ինչ օգուտ կարող է բերել նա թիմին»,- մասնագետի խոսքերն է մեջբերում մերսիսայդցիների ակումբի մամուլի ծառայությունը։
«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում իրենց հետապնդողների նկատմամբ առավելությունը հասցրեց 15 միավորի՝ մեկ խաղ ավելիով:
Այս մրցաշրջանում Նունյեսը անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։