Նիկո Ուիլյամսը հայտնել է, թե որ ֆուտբոլիստն է իր համար օրինակելի

Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը պատմել է, թե ժամանակակից որ ֆուտբոլիստներին է օրինակելի համարում։

22-ամյա իսպանացին առանձնացրել է Կիլիան Մբապպեին, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»։

«Վինգեր, որին ես դիտում եմ։ Մբապպե. Լրիվ հարձակվողական ֆուտբոլիստ, լավագույններից մեկը ժամանակակից ֆուտբոլում»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

Կիլիան Մբապպեն Իսպանիա տեղափոխվելուց հետո Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։