Եվրոպական թոփ-ակումբը պատրաստ է Անտուան Գրիզմանի համար առաջարկել 20-25 մլն եվրո

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը կարող է կարիերան շարունակել եվրոպական այլ ակումբում։ «Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է ֆրանսիացու ծառայություններով, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, փարիզյան թիմը պատրաստ է «Ատլետիկոյին» առաջարկել մոտ 20-25 միլիոն եվրո հարձակվողի տրանսֆերի համար։ Անտուան ​​Գրիզմանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2026 թվականի կեսերին։

Այս մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում Դիեգո Սիմեոնեի թիմի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։