«Բորնմութի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական թոփ ակումբները

«Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Նյուքասլը» և «Թոթենհեմը» հետաքրքրված են «Բորնմութի» 25-ամյա վինգեր Անտուան ​​Սեմենյոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ գանացի ֆուտբոլիստի նկատմամբ առավել կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Թոթենհեմը», որը պատրաստ է առաջարկել 40 միլիոն եվրո նրա տրանսֆերի համար։

Ընդգծվում է, որ Սեմենյոն դիտարկվում է որպես Ռիշարլիսոնի փոխարինող, ով հաջորդ ամառ կարող է լքել ակումբը։

Այս մրցաշրջանում Սեմենյոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։