«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը կարիերայի ընթացքում առաջին անգամ չկարողացավ իրացնել 11-մետրանոցը Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ խաղում։
Այս մասին հայտնում է Squawka-ն։
Այդ խաղում «Չելսին» մեկ գնդակի առավելությամբ կարողացավ հաղթանակի հասնել «Լեսթերի» նկատմամբ 60-րդ րոպեին Մարկ Կուկուրելլայի գոլի շնորհիվ։