Սիմոնե Ինձագի․ «Մենք ցանկանում ենք նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Ա Սերիայում «Մոնցայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3։2) պատասխանել է տրեբլի մասին հարցին։

«Ես պետք է ուղղվեմ ինձ և ասեմ, որ մենք ցանկանում ենք նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները, քանի որ մենք նպատակ ունենք հաղթել նաև Աշխարհի ակումբային առաջնությունում, որը կանցկացվի մրցաշրջանի վերջում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Հիշեցնենք, որ «ներաձուրիները» շարունակում են գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ չորս միավորով գերազանցելով «Նապոլիին»։