«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Ա Սերիայի 28-րդ տուրում «Մոնցայի» դեմ խաղից հետո մեկնաբանել է իր խոսքերը թրեբլ նվաճելու մասին, որն ասել էր «Ֆեյենորդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։
«Թրեբլ նվաճելու մասին խոսելիս ես սխալվել եմ։ Ես պետք է ուղղեի ինձ և խոսեի ոչ թե երեք, այլ 4 տիտղոսի մասին, քանի որ մրցաշրջանի վերջում մենք դեռ հանդես ենք գալու Աշխարհի ակումբային առաջնությունում։
Մենք մտածում ենք միայն երկրպագուներին ուրախացնելու մասին՝ յուրաքանչյուր հանդիպմանը ուժեղ գտնվելով։ Հեշտ չէ, բայց տղաները հիանալի վերաբերմունք ունեն»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։