Ռուդ վան Նիստելռոյը Պրեմիեր Լիգայի պատմության երրորդ ամենավատ արդյունքն է գրանցել

«Լեսթերի» մարզիչ Ռուդ վան Նիստելռոյը Պրեմիեր լիգայի պատմության ամենավատ արդյուքնենրից մեկն է գրանցել:
Նրա գլխավորությամբ այսօր «Լեսթերը» 28-րդ տուրում պարտվեց «Չելսիին» (0:1):

Հոլանդացու՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց ի վեր աղվեսները պարտվել են Պրեմիեր լիգայի 15 հանդիպումներից 12-ում՝ 80%-ով։ Այն մենեջերներից, ովքեր ղեկավարել են այլ թիմերի առնվազն 15 խաղ, միայն Միք Մաքքարթին «Սանդերլենդում» (84%) և Ռասել Մարտինը «Սաութհեմփթոնում» (81%) ավելի վատ ցուցանիշ են գրանցել:

28 տուրից հետո «Լեսթերը» 17 միավորով նախավերջին տեղում է։