Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կիսվել է 2024/2025 մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Սիթիի» Չեմպիոնների լիգայի ուղեգիր չունենալու հնարավորության մասին։
«Դա միակ բանն է, ինչի մասին մտածում է Գվարդիոլան։ Պեպը երբեք չի լսել այլ մրցաշարի օրհներգ։ Նա գիտի միայն Չեմպիոնների լիգայի օրհներգը։ Եթե նա լսի Եվրոպայի լիգայի օրհներգը, նա չի իմանա, թե որտեղ է գտնվում։
Չեմ կարծում, որ դա տեղի կունենա «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ հաշվի առնելով թիմի որակն ու փորձը»,- փորձագետի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։ Պրեմիեր լիգայի 28 հանդիպումների արդյունքներով «Քաղաքայինները» վաստակել են 47 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։