Պեպ Գվարդիոլա. ««Մանչեսթեր Սիթին» պետք է ինչ-որ բան անի, Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը երկնքից չի ընկնի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Նոթինգհեմ Ֆորեսթից» կրած պարտության մասին (0։1)։

«Մենք պետք է ավելի լավ խաղանք։ Պետք է ինչ-որ բան անել, Չեմպիոնների Լիգայում տեղը երկնքից չի ընկնի։

Իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա։ Մնացել է 10 տուր, մենք կխաղանք «Բրայթոնի» հետ հաջորդ չորեքշաբթի, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։