Մոհամեդ Սալահը հայտնել է, որ Առնե Սլոտը դժգոհ է մնացել «Սաութհեմփթոնի» դեմ առաջին խաղակեսից:
Երեկ Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (1:3): Առաջին խաղակեսից հետո մերսիսայդցիները պարտվում էին 0:1 հաշվով։
«Մի փոքր հիասթափություն կար։ Նա դժգոհ էր մեզանից: Առաջին խաղակեսում մենք անփույթ ու դանդաղ էինք գործում:
Չեմ կարծում, որ մենք լավ խաղացինք: Եթե ցանկանում ես հաղթել Չեմպիոնների լիգայում կամ Պրեմիեր լիգայում, ապա պետք է հետությամբ հաղթես այսպիսի խաղերում»,- ասել է հանդիպումից հետո «Լիվերպուլի» եզրային հարձակվողը։