Մասիմիլիանո Ալեգրին կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Միլանը»։

Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, իտալացու նշանակումը քննարկվում է ամռանը Սերժո Կոնսեյսաոյին փոխարինելու համար։

«Միլանը» կարծում է, որ իրենց պետք է հաղթող մարզիչ, ով ծանոթ է Սերիա Ա-ին:

Հիշեցնենք, որ Ալեգրին 2011-2014 թվականներին արդեն մարզել է «Միլանը» և թիմի հետ դարձել Իտալիայի չեմպիոն, նվաճել նաև Իտալիայի սուպերգավաթը։