«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը պատասխանել է լոնդոնյան ակումբի՝ Պրեմիեր լիգայում հաղթելու շանսերի մասին հարցին։
«Արսենալը» մինչեւ վերջ պայքարելու է չեմպիոնության համար։ Մենք սա անում ենք արդեն երեք տարի։ Դրանից մի քանի տարի առաջ մենք մեծ տարբերությամբ առաջինն էինք, բայց ի վերջո երկրորդը եղանք։
Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- նորվեգացու խոսքերն է փոխանցում Goal-ը։
Անցկացրած 27 հանդիպումներից հետո «Արսենալն» ունի 54 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, իսկ «Լիվերպուլը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։