Մարկ-Անդրե տեր Շտեգենը իր ցավակցություն է հայտնել «Բարսելոնայի» բժշկի մահվան կապակցությամբ

«Բարսելոնայի» 32-ամյա դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն իր ցավակցությունն է հայտնել կատալոնացիների առաջին թիմի բժիշկ Կառլես Մինյարո Գարսիայի մահվան կապակցությամբ։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ մարտի 8-ին, Լա Լիգայի 27-րդ տուրի «Բարսելոնա» – «Օսասունա» հանդիպումը հետաձգվել է Գարսիայի մահվան պատճառով։

«Խոսքեր չունեմ… Ես իմ ողջ ուժն ու աջակցությունն եմ ուղարկում ձեր ընտանիքին և ընկերներին: Հանգչիր խաղաղությամբ։ Մենք քեզ շատ կկարոտենք, և դու միշտ կլինես մեր սրտերում, Կարլես»,- գրել է դարպասապահը սոցցանցի իր էջում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնա» – «Օսասունա» խաղը կարող է կայանալ կա՛մ ապրիլի 26-ին, կա՛մ մայիսի 21-ին՝ կախված Չեմպիոնների Լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում կատալոնական ակումբի խաղից։