«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել։
«Կարմիր սատանաները» հետաքրքրված են «Քրիստալ Փելեսի» հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետի ծառայություններով։ Լրագրող Սիմոն Մալոխի տեղեկություններով՝ մանկունիանցիները արդեն սկսել են աշխատանքը ֆրանսիացու տրանսֆերի շուրջ։
Հնարավոր գործարքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ժան-Ֆիլիպ Մատեն ԱՊԼ-ի 27 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա հարձակվողի պայմանագիրը «Քրիստալ Փելեսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։