Լա լիգայի 27-րդ տուրում «Խետաֆեն» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին» և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Խաղի հաշիվը 75-րդ րոպեին բացեց «Ատլետիկոյի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սորլոթը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը։
88-րդ րոպեին կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ հյուրերի հարձակվող Անխել Կորեան: Վայրկյաններ անց «Խետաֆեի» կիսապաշտպան Մաուրո Արամբարին հավասարեցրեց հաշիվը, իսկ 93-րդ րոպեին ուրուգվայցին առաջ մղեց իր թիմին։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։
Standings provided by Sofascore