Հայտնի է դարձել, թե որ ֆուտբոլիստներին է ցանկանում ձեռք բերել «Յուվենտուսը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Լրագրող Միրկո դի Նատալեի խոսքով՝ իտալական գրանդը ցանկանում է ձեռք բերել «Նյուքասլի» կենտրոնական կիսապաշտպան Սանդրո Տոնալիին և «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին։
Աղբյուրի համաձայն՝ Տոնալին առաջնահերթ թիրախն է կիսապաշտպանության համար, իսկ Օսիմհենի համար կան այլընտրանքներ՝ ի դեմս Ջոնաթան Դևիդի, Շեշկոյի և Լուկմանի։
«Յուվենտուսը» 27 տուրից հետո 52 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է։
Մարտի 9-ին «Յուվենտուսը» տանը կհանդիպի «Ատալանտայի» հետ, մեկնարկը Երևանի ժամանակով 23։45-ին։