Ջորդան Պիկֆորդ. «Նա հիանալի տղա է թվում, և Հարի Քեյնը շատ բարձր է խոսում նրա մասին»

«Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը կիսվել է իր կարծիքով գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելի մասին, ով պաշտոնապես սկսել է իր պարտականությունները որպես Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ 2025 թվականի հունվարի 1-ից։

«Նա հիանալի տղա է թվում, և Հարի Քեյնը շատ բարձր է խոսում նրա մասին: Նա հաղթող է, և հուսով եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել»,- Պիկֆորդի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։

Հիշեցնենք, որ 51-ամյա Տուխելը փոխարինել է Լի Կարսլիին, ով ժամանակավորապես գլխավորում էր Անգլիայի հավաքականը նախորդ գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի՝ ամռանը հեռանալուց հետո։

Անգլիայի հավաքականի մրցակիցները ԱԱ-2026-ի ընտրական փուլում Սերբիայի, Ալբանիայի, Լատվիայի և Անդորրայի հավաքականներն են։ Ընտրական մրցաշարը տեղի կունենա մարտից նոյեմբեր։