Խավիեր Մասկերանոն հայտնել է, որ Լիոնել Մեսսին կարող է խաղալ «Շառլոտի» դեմ: «Ինտեր Մայամին» այսօր MLS-ում կընդունի «Շարլոտին»: Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 00:00-ին:
37-ամյա հարձակվողը նախկինում բաց էր թողել երկու հանդիպում անընդմեջ։ «Ինտեր Մայամին» գլխավոր մարզիչը որոշել է արգենտինացուն հանգիստ տալ՝ հնարավոր վնասվածքներից խուսափելու համար։ Պնդում էին, որ Մեսսին յոթ օրվա ընթացքում երեք հանդիպում անցկացնելուց հետո հոգնածություն է զգացել։
«Լեոն շատ ավելի լավն է։ Մենք լավատես ենք, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա հավանականություն կա, որ նա կլինի հայտացուցակում։ Կտեսնենք, բայց դեռ պետք է որոշ մարզումներ անցկացնենք: Ակնհայտ է, որ ես երբեք ոչինչ չեմ երաշխավորում, երբ դեռ մարզումներ կան»,- ասել է «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Մասկերանոն: