Ֆաբրիցիո Ռոմանոն կարևոր տեղեկություն է հայտնել Յոզուա Կիմիխի ապագայի մասին

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը մոտ ժամանակներս կերկարաձգի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են ստորագրման։ Հստակեցվում է, որ 30-ամյա գերմանացու նոր պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հունիսը։

Այս մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ։  Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո: