Ֆաբիո Կապելլոն կարծում է, որ Պեպ Գվարդիոլան մեծամիտ է

Հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Պեպ Գվարդիոլայի՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկում աշխատանքային սխալների մասին։

«Գիտե՞ք, թե ինչն ինձ դուր չի գալիս Գվարդիոլայի աշխատանքի մեջ: Նրա մեծամտությունը։ Չեմպիոնների լիգայում անկացրած հրաշալի մրցաշրջանը, որում նա նվաճեց տիտղոսը «Մանչեսթեր Սիթիի» հետ, միակն էր, որտեղ նա ոչ մի տարօրինակ բան չփորձեց:

Բայց այլ հանդիպումներում, առանցքային օրերին, նա միշտ ինչ-որ բան է անում:

Նա ինչ-որ բան էր փոխում, որոշ բաներ հորինում, որպեսզի հետո ասի՝ «Ֆուտբոլիստները չհաղթեցին, ես հաղթեցի»: Այս մեծամտությունը նրան արժեցավ մի քանի Չեմպիոնների լիգա»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում El Mundo-ն։