Էրիկ Տեն Հագի օգնականը պատմել է, թե ինչ ծրագրեր ուներ հոլանդացին մանչեսթերյան ակումբում

Բենի Մաքքարթին, որ աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում, հայտնել է, որ Էրիկ Տեն Հագը պլանավորում էր 10 տարի աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում»:

2022-ից 2024 թվականներին նախկին ֆուտբոլիստը հոլանդացու գլխավորությամբ եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում։ Մաքքարթին այս շաբաթ ստանձնեց Քենիայի ազգային հավաքականի մարզչի պաշտոնը:

«Ինձ տրվել է անհավանական հնարավորություն՝ աշխատելու աշխարհի ամենամեծ և լավագույն ակումբներից մեկում՝ Էրիկ տեն Հագի ղեկավարությամբ: Ես սովորեցի պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր մակարդակը, քանի որ մարզիչը, ում հետ աշխատել եմ, միայն կարգապահ չէր, նա լավագույնն էր և ամենաանհավանական մասնագետներից մեկը, որին ես երբևէ տեսել եմ ֆուտբոլում:

Չափազանց աշխատասեր, շատ նվիրված, նա պլանավորում էր առաջիկա 10 տարիներին լինել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։ Սա նրա տեսլականն էր:

Բոլորը խոսում են այն մասին, թե որքան վատն է, որքան սարսափելի է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մեզ դեռ հաջողվեց հաղթել Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը», – ասել է Մաքքարթին BBC Sport Africa-ին տված հարցազրույցում: