«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն հայտարարություն է տարածել ակումբային բժիշկ Կարլես Մինյարո Գարսիայի մահվան լուրից հետո։
«Դժվար է հավատալ, դժվար է ընդունել կատարվածը։ Կարլես, շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել ես ինձ համար այս մրցաշրջանում և իմ կարիերայի ընթացքում։ Մենք ձեզ շատ կկարոտենք։ Դու հավերժ կմնաս մեր սրտերում։ Հանգչիր խաղաղությամբ, բժիշկ»,- սոցցանցում գրել է Դանի Օլմոն։
Հիշեցնենք, որ «Օսասունայի» դեմ խաղի մեկնարկից առաջ մահացել է ակումբի բժշկական անձնակազմի անդամը։ Լա Լիգան ընդունել է կատալոնական ակումբի՝ հանդիպումը հետաձգելու խնդրանքը։