«Չելսին» հետաքրքրված է «Ստրասբուրգի» 22-ամյա կենտրոնական հարձակվող Էմանուել Էմեգային ձեռք բերելով։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է դիտարկել հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները՝ 22-25 միլիոն եվրոյի չափով:
Նշվում է, որ հարձակվողին վերահսկում են նաև Անգլիայի առաջնության այլ ակումբներ:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: