«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը գոհ չէ իր թիմի խաղից վերջին հանդիպումներում։ Չորեքշաբթի օրը մերսիսայդցիները անհավանական թվացող խաղում հաղթեցին ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում (1:0)՝ կատարելով ընդամենը երկու հարված 27-ի դեմ:
Շաբաթ օրը մերսիսայդցիները Պրեմիեր լիգայում հաղթեցին «Սաութհեմփթոնին» (3:1), բայց կրկին խնդիրներ ունեցան։ Առաջին խաղակեսից հետո առաջնության ետնապահն առաջատարի դիրքում էր:
«Նայելով ՊՍԺ-ի դեմ առաջին խաղին՝ ես հասկանում եմ, որ մենք պետք է բարձրացնենք ինտենսիվության մակարդակը: Եթե հաշվի առնենք այսօրվա հանդիպումը, մենք պետք է բարձրանանք երեք, չորս, հինգ, վեց կամ յոթ աստիճան՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ունենալու համար», – ասել է Սլոտը հարցազրույցում։
«Լիվերպուլի» պատասխան հանդիպումը ՊՍԺ-ի դեմ կկայանա մարտի 11-ին։