«Լիվերպուլում» կողմնորոշվել են թիմի կիսապաշտպան Վատարու Էնդոյի ապագայի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է լրագրող Լյուիս Սթիլը։
Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ ակումբը դեմ չէ ֆուտբոլիստից բաժանվելուն, սակայն այժմ մերսիսայդցիները մտափոխվել են և ցանկանում են թիմում պահել ֆուտբոլիստին։
Նշվում է, որ Առնե Սլոտին տպավորել է ճապոնացի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմն ու առաջատարի որակները և նա տեսնում է Ուատարուին որպես իր թիմի կարևոր մաս։
Հիշեցնենք, որ մերսիսայդցիներն այս պահի դրությամբ 70 միավորով առաջինն են Պրեմիեր Լիգայում։