«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը նշել է, որ թիմի ֆուտբոլիստները ԱՊԼ-ի 28-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղի առաջին խաղակեսում բավականաչափ էներգիա չեն ներդրել։
Թիմերի խաղը տեղի ունեցավ շաբաթ օրը Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում և ավարտվեց 3։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Սլոտի թիմը 70 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
«Այսօր մենք ստիպված էինք փոխել ֆուտբոլիստներին՝ նվիրվածության բացակայության պատճառով։ Այս մրցաշրջանում նման բան հաճախ չի եղել։ Այսպիսով, առաջին խաղակեսը թույլ էր՝ ոչ միայն խաղի որակի, այլև էներգիայի մակարդակի առումով։
Այս շաբաթավերջին մենք ևս մեկ հանդիպում ունենք, իսկ հետո նորից կխաղանք ՊՍԺ-ի հետ։ Եվ մենք պետք է ոչ միայն մեկ մակարդակ բարձրացնենք, այլ գուցե երկու, երեք, չորս կամ նույնիսկ հինգ, որպեսզի համապատասխանենք այն ինտենսիվությանը, որը մենք զգում էինք ՊՍԺ-ի հետ խաղում»,- Սլոտի խոսքերն է մեջբերում NBC Sports-ը։
Մարտի 11-ին «Լիվերպուլը» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացնի ՊՍԺ-ի հետ։ Փարիզում կայացած առաջին հանդիպմանը մերսիսայդցիները հաղթել են 1։0 հաշվով։